Ռազմական դրության ռեժիմը վերացնելու առաջարկը մերժվել է

ԼԼիլիթ Գասպարյան

Ազգային ժողովի անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր մերժել է խորհրդարանական ընդդիմության առաջարկը՝ վերացնել ռազմական դրության ռեժիմը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի համոզմամբ՝ ռազմական դրության վերացումը կօգներ թոթափել երկրում քաղաքական լարվածությունը:

Նրա գնահատմամբ՝ իշխանությունը ադեկվատ գնահատական չի տալիս իրավիճակին:

Աբովյանը անդրադարձել է նաև Ծառուկյանի՝ արտահերթ ընտրության գնալու պատրաստակամության հայտարարությանը:

«Պարոն Ծառուկյանը հայտարարել է, որ վարչապետի հրաժարականի և որքան հնարավոր է՝ շուտ արտահերթ ընտրությունների մասին: Ոչ մի պարագայում փողոցային պայքարը չի իջնելու շատ պարզ պատճառով՝ մինչև այս իշխանությունը չհեռանա, պայքարը շարունակվելու է»,- հայտարարել է պատգամավորը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում