Արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումների արդյունքում կլինի հանգուցալուծում. պատգամավոր

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր խորհրարանական ճեպազրույցներում անդրադարձան արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ ընդդիմության հետ քննարկումներին:

«Գագիկ Ծառուկյանի մասով տեղեկացված եմ, որ եղել է հրավեր, և թե երբ կլինի այդ հանդիպումը՝ այդ մասով տեղեկատվություն չունեմ»,- ասաց պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ հավելելով, որ քննարկումներ կլինեն, և երբ կամրագրվի ինչ-որ համաձայնություն, կբարձրաձայնեն:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի երեկվա հանդիպմանը: Գրիգորյանի խոսքով՝ պայմանավորվածություն կա շարունակելու քննարկումները:

«Մենք չունենք մի իրավիճակ, որ պետք է պայմանավորվենք, բայց չպայմանավորվեցինք: Անգամ ակնկալելը, որ մեկ հանդիպմամբ միանգամից բոլոր հեռանկարները պարզ կլինեն՝ չեմ կարծում, որ արդարացի էր»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ պետք է աշխատանքներ տարվեն, բոլոր ջանքերը գործադրվեն, որպեսզի այդ կոնսուլտացիաների արդյունքում լինի հանգուցալուծում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում