Տիգրան Ավինյանը՝ համացանցում տարածված փաստաթղթի մասին

ՆՆարե Ոսկանյան

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում անխափան երթևեկության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր: Ավինյանը պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի հարցին՝ իբր Ադրբեջանի հետ ձեռք բերված գաղտնի պայմանավորվածությունների մասին համացանցում տարածված փաստաթղթի վերաբերյալ: 

«Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով: Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքեր՝ Ադրբեջանի կողմից»,- ասաց փոխվարչապետը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ այդ պայմանավորվածությունը եղել է դեռևս 2020 թվականի դեկտեմբերին՝ ռուսական կողմի հետ, ռուսական կողմն էլ, համապատասխանաբար, Ադրբեջանի հետ է համաձայնեցրել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում