ԹԹերեզա Կասյան

Հայ-իտալական համատեղ ձեռնարկությունը մտադիր է նվաճել նոր շուկաներ

Հայ-իտալական համատեղ ձեռնարկությունը մտադիր է նվաճել նոր շուկաներ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 27-ին այցելել է Ceramisia կերամիկական սպասքի արտադրության հայ–իտալական ընկերություն։

 

Ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիի ուղեկցությամբ  նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել արտադրական հնարավորություններին և դիտել պատրաստի արտադրանքի նմուշները, որոնք նախատեսված են ինչպես լայն օգտագործման համար (օրինակ՝ ռեստորանների), այնպես էլ կերամիկական սպասքի սիրահար խստապահանջ սպառողների համար։ 
 
Հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ Ceramisia-ի սպասքն առանձնանում է իր ամրությամբ և երկարակեցությամբ։

Ընկերության աշխատակիցներից շատերը վերապատրաստվել և որակավորում են ստացել Իտալիայում։ Հիմնական աշխատողները գեղարվեստի ոլորտի մասնագետներ են, արտադրական պրոցեսի զգալի մասը ձեռքի աշխատանք է։ Ընկերության արտադրանքը արտահանվում է ՌԴ և ԱՄՆ։

Բազմաթիվ պատվերներ են լինում նաև հայտնի ապրանքանիշեր ներկայացնող
կազմակերպություններից։

 

Համավարակի պատճառով ընկերության զարգացման ծրագրերի ընթացքը որոշակիորեն դանդաղել է, բայց այստեղ հույս ունեն, որ առաջիկայում կհաջողվի ընդլայնել ինչպես արտադրությունը, այնպես էլ արտահանման շուկաները։ Մտադրություն կա մասնաճյուղեր բացել Հայաստանի որոշ մարզերում։

2019 թ․նոյեմբերին բացված Ceramisia հայ-իտալական ընկերությունն իր արտադրանքն իրացնում է «Պատրաստված է Հայաստանում իտալական դիզայնով» մակնշմամբ։

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում