Վազգեն Մանուկյանի համոզմամբ՝ Արմեն Սարգսյանը կվերադարձնի ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկը

ԱԱրևիկ Աբելյան

Ես համոզված եմ, որ Արմեն Սարգսյանը առարկությունով հետ կուղարկի փաստաթուղթը, հակառակ դեպքում ստացվում է Ալիևի ասածը՝ «որ Հայաստանը մահացած է ու էլ ոտքի չի կանգնի»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Համոզված եմ Արմեն Սարգսյանի որոշման մեջ: Բայց ես երեկ ասացի, որ, այնուամենայնիվ, եթե այդպիսի բան չլինի, բանակը պիտի չենթարկվի Նիկոլ Փաշինյանի այն հրամանագրին, ըստ որի պաշտոնից ազատվում է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը»,- նշեց Մանուկյանը:

Լրագրողների կոնկրետացնող հարցին՝ ինչ է նշանակում ընդվզումը, Մանուկյանը պարզաբանեց. «Ընդվզումը նշանակում է չենթարկվել անօրինական հրամանին»:

Մանուկյանի խոսքով՝ նախագահը ոչ մեկին ոչինչ չի խոստացել, բայց «ինքը կանխագուշակում է, որ անպայման առարկությունով հետ կուղարկի, որովհետև ուրիշ տարբերակ Հայաստանի համար գոյություն չունի»:

Հիշեցնենք, որ այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» հանրահավաք է հրավիրել Ազգային ժողովի շենքի մոտ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում