Ռուս խաղաղապահների օգնությամբ վերականգնվել է Արցախի ևս մեկ ՀԷԿ-ի աշխատանքը

ՄՄարի Կոստանյան

Ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախում խաղաղ կյանքի վերականգնմանը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության արդյունքում Լաչինի ՀԷԿ-ի տուրբինային սրահը մնացել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, իսկ ամբարտակն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության օգնությամբ վերականգնվել է ՀԷԿ-ի աշխատանքը: Ռուս խաղաղապահներն ապահովել են էներգետիկների անվտանգությունն ու անխափան մուտքը՝ էլեկտրակայանում տեխնիկական սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար: Դա թույլ է տվել էլեկտրաէներգիա մատակարարել մոտակա բնակավայրերին, ինչպես նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում