Էթնա լեռան դիտարժան կարմիր հրաբուխը լուսավորել է երկինքը

ՄՄարի Կոստանյան

Այսօր՝ փետրվարի 18-ին, վաղ առավոտյան երկինքը լուսավորվել է Եվրոպայի ամենաակտիվ՝ Էթնա լեռան հրաբխի դիտարժան ժայթքումով՝ փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:

Հրաբուխը վերջին մի քանի շաբաթների ընթացքում ակտիվություն է ցուցաբերել: Երեքշաբթի օրը մոխրի արտանետման պատճառով դադարեցվել է հարևանությամբ գտնվող Կատանիայի օդանավակայանի աշխատանքը:

Հրաբխի ժայթքումը նկարահանող խումբը ստիպված է եղել անընդհատ տեղափոխվել` ժայթքած բեկորներից և ծխից խեղդվելուց խուսափելու համար:  

Սիցիլիայի 3330 մետր բարձրությամբ հրաբուխը կարող է ժայթքել տարին մի քանի անգամ:

Վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 1992-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում