ԱԺ-ն քննարկում է պետական դավաճանության և լրտեսության համար պատժաչափը խստացնելու մասին նախագիծը

ԱԱրման Գալոյան

Խորհրդարանը քննարկում է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որ ենթադրում է խստացնել պետական դավաճանության և լրտեսության համար պատժաչափերը:

Օրինագծի համահեղինակներից ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը նշեց՝ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի նկատմամբ հանցանքն ամենածանրն է, որն էլ բնականաբար պետք է ունենա ամենածանր պատիժը: Ըստ այդմ՝ օրինագծով դավաճանության համար առաջարկվում է պատիժ սահմանել մինչև ցմահ ազատազրկում, իսկ լրտեսության համար՝ 15-20 տարի ազատազրկում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում