ԿԳՄՍ նախարարը հերքեց Հայ-սլավոնական համալսարանի ռեկտորին հրաժարական պարտադրելու մասին հայտարարությունները

ԱԱրման Գալոյան

Ափսոսանք եմ հայտնում նման ելույթի համար՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով Հայ-սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի վերջին հայտարարություններին, թե իրեն վարչապետի անունից հրաժարականի պահանջ է փոխանցվել:

ԿԳՄՍ նախարարը հերքեց Դարբինյանի հայտարարությունները: «Կարծում եմ՝ պարոն Դարբինյանը կբացի փակագծերը, և ընդամենը կարող եմ ասել՝ խնդիրը փնտրեք այնտեղ, որտեղ կա: Մի՛ փնտրեք խնդիր այնտեղ, որտեղ չկա: Իսկ Կառավարություն-նախարարություն օղակում չկա խնդիր»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ բուհը լավ բուհ է, որի հետ չկա որևէ խնդիր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում