ՊՆ նախարարը՝ մոբռեսուրսների վճարների մասին

ՆՆարե Ոսկանյան

Առ այսօր չի վճարվել մոբռեսուրսների 3-4 տոկոսը. տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին:

Նախարարը նաև ներկայացրեց պատճառները, որ կապված են հաշվառման խնդրի հետ, քանի որ մարդիկ կա՛մ չեն ներկայացրել անձնական տվյալները, կա՛մ դուրս են եկել զինկոմիսարիատի հանձնարարությամբ և զորամաս չեն հասել: «Բնական է՝ այստեղ հաշվառման հարց է առաջանում: Այդ գործընթացը գնում է, և մենք համարում ենք, որ մինչև մարտի 1-ը այդ հաշվառման խնդիրները կլուծենք և կվճարենք»,- ասաց նա:

Հարությունյանի խոսքով՝ խնդրահարույց է, երբ մարդը կամավոր գնացել է, զորամասում չի գրանցվել: Ըստ Հարությունյանի՝ որպեսզի այդ վճարումներն իրականացվեն, պահանջվում է՝ զորամասում, որտեղ նրանք եղել են, ներկայացնեն տվյալներ, և ըստ այդմ՝ կիրականացվեն վճարումները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում