Արցախի Հանրապետություն այցելել ցանկացող օտարերկրյա պետությունների քաղաքացիները նախապես պետք է դիմեն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Արցախ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար:

Սա Արցախի արտգործնախարարության հայտարարությունն է։ Արցախ մուտք գործելու կարգն էապես չի փոխվել՝ ասում է Հայաստանում Արցախի ներկայացուցչության հյուպատոսական բաժնի պատասխանատուն։ Հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ փոփոխություններ են արվել անվտանգության նկատառումներից ելնելով։ Վերջին օրերին սոցցանցերում տարածվող լուրը, թե Արցախ մուտք գործելն անվտանգ չէ, հերքում է ներկայացուցչության հյուպատոսական բաժնի պետի պաշտոնակատարը։

Լուսինե Ստեփանյան (ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության հյուպատոսական բաժնի պետի պաշտոնակատար) - Անդրադառնալով վերջերս տարածված կարծիքին, թե Արցախ մուտք գործելը անվտանգ չէ, կամ Արցախի մուտքը որոշվում է ոչ արտաքին գործերի նախարարության կողմից, դա թյուր ինֆորմացիա է։ Ես կխնդրեմ, որ հետևեմ պաշտոնական ինֆորմացիային։

Որոշ փոփոխություններ են արվել Արցախի տարածք մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների ընթացակարգում: Ինչպես նախկինում, այժմ ևս օտարերկրյա քաղաքացիների համար գործում է վիզային ռեժիմը։ Սակայն հիմա վիզաները ոչ թե անմիջապես, այլ 3-4 օրվա ընթացքում են տրամադրում՝ ասում է Արցախի ներկայացուցչության հյուպատոսական բաժնի պետի պաշտոնակատարը։ Ռուսաստանի քաղաքացիների համար թեև վիզային ռեժիմ չկա, սակայն գործում է նախկին կարգը՝ փաստաթղթային ռեժիմը։ Արցախ մուտք գործելու համար ընդամենը տրամադրվում է գրանցման թերթիկ։

Լուսինե Ստեփանյան - Միակ փոփոխությունը այս պարագայում այն է, որ  Արցախի արտաքին գործերի նախարարությունը պարզապես տեղեկացնում է խաղապահներին այցելել ցանկացող քաղաքացիների մասին, որպեսզի ապահովեն անվտանգությունը։

Հայաստանի քաղաքացիների համար մուտքն ընդհանրապես ազատ է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում