ԵՊՀ-ն մեր բուհական համակարգի լոկոմոտիվն է. Դումանյանը՝ Մայր բուհին հատուկ կարգավիճակ տալու մասին

ՆՆարե Ոսկանյան

Կարծում եմ՝ կարիք չկա հիմնավորելու, որ ԵՊՀ-ն մեր բուհական համակարգի լոկոմոտիվն է: Այս մասին ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տալու որոշմանը:

Նշենք՝ ԱԺ-ում քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: 

«Բուհը սովորական հիմնարկ չէ, որ ունի կնիք և բանկային հաշիվ: Աշխարհի բոլոր առաջադեմ բուհերը ավանդույթների պատմություն են: Օրինակ, Մոսկվայի պետական համալսարանն ունի հատուկ կարգավիճակ»,- ասաց Դումանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում