Ժողովուրդը լավ գիտի, որ ձեզ վրա հույս դնել չի լինի. «Իմ քայլի» պատգամավորը՝ ԲՀԿ-ին

ՆՆարե Ոսկանյան

Ինչու մինչև այս պահը Հայաստանում ռազմական դրությունը չի հանվում, երբ այս իշխանությունը ռազմագերիների և անհետ կորածների խնդիրներով զբաղվում է галочка-ի համար: Այդ մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:  

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն արձագանքեց Զոհրաբյանին.   

«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ դա լկտի սուտ է, դուք տեսե՞լ եք արդյոք իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկից անհարգալից վերաբերմունք ձեզնից որևէ մեկ անձի հանդեպ:

Մեր գործընկեր Միքայել Մելքումյանը խոսում էր, ասում էր՝ ձեզ վրա հույս դնել չի լինի: Պարո՛ն Մելքումյան, ձե՛զ վրա հույս դնել չի լինի, հարգելի՛ ընդդիմության գործընկերներ, ձե՛զ վրա հույս դնել չի լինի: Այս ժողովուրդը դա շատ լավ գիտի, դրա համար էլ 70 տոկոս մեզ ձայն է տվել: Դրա համար էլ ասում է՝ մի՛ գնացեք արտահերթ ընտրությունների, որովհետև այդ ընդդիմության վրա հույս դնել չի լինի»,- ասաց Հակոբյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում