Պետք է ունենանք 21-րդ դարին համահունչ դատական համակարգ. Վարդանյան

ՆՆարե Ոսկանյան

Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ հնարավորություն կա, որ բարձրագույն դատական ատյանի նախագահի պաշտոնը ստանձնի կին՝ հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրություններին:

«Իմ կարծիքով, եթե ուզում ենք հեղափոխական փոփոխություններ, մենք այս հանգամանքը ևս պետք է հաշվի առնենք: Սա այն եզակի դեպքերից է, որ առանց որևիցե քվոտայի մասնագիտական կարողությունների շնորհիվ կինը կարողացել է հասնել ամենաբարձր դատական պաշտոնին հավակնողի կարգավիճակին: Սա պետք է միանշանակ հարգվի և դիտարկվի որպես դրական փոփոխություն»,- ասաց Վարդանյանը՝ շեշտելով, որ պետք է ունենանք 21-րդ դարին համահունչ դատական համակարգ:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդն այդ պաշտոնում առաջադրել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը: Նշենք, որ Լ.Թադևոսյանը այժմ զբաղեցնում է դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում