Թադևոսյանը կարևորեց քրեադատավարական բարեփոխումները՝ այն համակարգային մոտեցմամբ իրականացնելու դեպքում

ՆՆարե Ոսկանյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանին հարցրեց՝ ինչ դիրքորոշում ունի Քրեադատավարական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ:

Թադևոսյանը կարևորեց բարեփոխումների անհրաժեշտությունը: Նրա կարծիքով, սակայն, խնդիր է առաջանալու այն առումով, որ առնվազն բարձրագույն դատական ատյանի համար անհրաժեշտություն է լինելու վերանայել կայացված դատական ակտերի մի հսկայական ծավալ:

«Անհրաժեշտություն է լինելու վերանայելու նախադեպերը, ինչը լուրջ ծանրաբեռնվածություն է առաջացնելու առնվազն Բարձրագույն դատական ատյանի համար: Չեմ ուզենա, որ մենք ձեռնպահ մնանք որևիցե բարեփոխում անելուց, եթե դա նպաստելու է և՛ արդարադատության որակի բարելավմանը, և՛ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում լինելու է առաջընթաց քայլ՝ վկայակոչելով բացառապես մեր ծանրաբեռնվածությունը, բայց օբյեկտիվորեն կանգնելու ենք լուրջ դժվարության առաջ: Եթե պետք է կատարվեն այդ փոփոխությունները, ուստի պետք է լինի համակարգային: Դրա հետ համահունչ պետք է լինեն նաև դատաիրավական այն բարեփոխումները, որոնք պետք է թեթևացնեն ծանրաբեռնվածությունը»,- ասաց Թադևոսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում