Հաջողությունը դիվանագիտական դաշտում հայթայթվում է փոքրիկ քայլերի միջոցով. Վարդանյան

ՆՆարե Ոսկանյան

Ժնևյան կոնվենցիաները որպես պարտադիր պայման հստակ սահմանում են, որ ռազմական գործողությունների ավարտից հետո ռազմագերիները, քաղաքացիական ներկալված անձինք պետք է անհապաղ հայրենադարձվեն. ասուլիսի ժամանակ «Լուրերի» հարցին ի պատասխան ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Պատգամավորի խոսքով՝ դա Ադրբեջանի վրա դրված պարտավորություն է՝ անկախ նրանից, թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ինչ կխոսվի:

«Երբ խոսում են պատվիրակության հաջողության, անհաջողության մասին, նախ պետք է հստակ հասկանանք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը չի զբաղվել ռազմագերիների կամ որևիցե այլ սուբյեկտի փոխանակման կամ հայրենադարձման հարցով: Մենք 47 անդամ պետություն ունենք Եվրոպայի խորհրդում, և ամեն մեկը գալիս է իր օրակարգով: Ինչքանով քո օրակարգը կլինի հոգեհարազատ մնացածների համար՝ պայմանավորված է քաղաքական կոնյունկտուրայով, որը ձևավորվում է այս կամ այն փուլում»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ հաջողությունը դիվանագիտական դաշտում հայթայթվում է փոքրիկ քայլերի միջոցով՝ ելույթ, զեկույց, բանաձև, այնուհետև այդ ամենը կարող է արտացոլվել, մասնավորապես, Եվրոպական դատարանի որոշումներում, կարող է քննարկվել Նախարարների կոմիտեի շրջանակում:

Վարդանյանն ասաց, որ միջազգային ճնշումը տարբեր հարթակներում բանեցնելու մեթոդը միակ տարբերակն է Ադրբեջանին վերադարձնել բնականոն միջազգային հարաբերությունների հուն: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում