Եկեղեցին ամբողջապես իր ջանքերը ներդնելու է պետականության զորացման գործին. Գարեգին Բ

ՆՆարե Ոսկանյան

Այսօր գոհություն Աստծո՝ նաև Եկեղեցու դարավոր պայքարի արդյունքում մենք ունենք հայոց պետականություն, և Եկեղեցին ամբողջապես իր ջանքերը ներդնելու է պետականության զորացման, պետականության անվտանգության, ամրացման նվիրական գործին. Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

«Մենք կարելի ջանքեր գործադրում ենք, որպեսզի կարողանանք նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին»,- ասաց Կաթողիկոսը:

Գարեգին Երկրորդն անդրադարձավ նաև վերջին օրերին հայկական եկեղեցիների պղծման դեպքերին, ասաց՝ խստագույնս դատապարտում են նման երևույթները և բոլոր ջանքերը գործադրում են, որ միջազգային հանրությունը ևս իր խոսքն ասի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում