Ատելության խոսքի դրսևորումները վիրտուալ տիրույթից հաճախ տեղափոխվում են նաև իրական կյանք: Ազգային ժողովում արդեն մեկ տարի գործող ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված քննարկումների աշխատանքային խմբի ղեկավար Սարգիս Խանդանյանը հայտնում է՝ վերջին մեկ տարվա ընթացքում քննարկումների, փորձագետների, կառավարության գործընկերների հետ աշխատելով ճանապարհային քարտեզ են նախատեսել:
Նախ՝ փորձել են վերանայել քրեական գործիքակազմը:
Սարգիս Խանանդյան («Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Արդեն քրեական օրենսգրքի նոր նախագծով, որը կառավարությունն առաջարկել է և ԱԺ-ի օրակարգում է այնտեղ գործիքակազմը, որն արգելում է ատելության խոսքի առավել վտանագավոր դրսևորումները քրեականացվում են: Արդեն հաջորդ փուլում մենք սկսելու ենք մշակել նախագծերը, այլ իրավական ոլորտներում քաղաքացիաիրավական դաշտում մասնավորապես:
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը ևս շեշտում է՝ ատելության խոսքը զսպելու առումով համապարփակ մոտեցում է պետք. մեկ օրենսգրքում փոփոխություններ կատարելը բավարար չէ:
Արա Ղազարյան (Միջազգային իրավունքի մասնագետ) - Գործող օրենսդրությամբ էլ քրեականացված է 226 հոդվածը, բայց այդ հոդվածը գրեթե կարելի է ասել չի կիրառվել, շատ քիչ է կիրառվել, ինչու որովհետև շատ նեղ էր սահմանում ատելության խոսքը, պահպանողական մոտեցում էր: Դա գալիս էր 2003 թվականից, երբ օրենսգիրքն ընդունվեց:
Ղազարյանն ընդգծում է՝ տարիների ընթացքում փոփոխվող հասարակական հարաբերություններին համարժեք անդրադարձ պետք է լիներ նաև քրեական իրավունքում և այս առումով օրենսդրական առաջարկվող փոփոխությունները իսկապես պետք էին:
Արա Ղազարյան - Ատելության խոսքի այնպիսի դրսևորում, որը չափազանց լուրջ է, հանրային վտանգավորությունը մեծ է և դրա համար անհրաժեշտ է դրան անդրադարձ կատարել Քրեաիրավական միջոցներով: Նախ հրապարակային կոչն է, ատելության, թշնամանքի, բռնության, խտրականության, անհանդուրժողականության: Սրանք ատելության խոսքի հիմնական հինգ էլեմենտներն են. այս ամբողջը գրեթե ներառված է նոր նախագծում ի տարբերություն գործող նախագծի:
Խանադանյանն ընդգծում է՝ կարևոր է նաև ամրագրել խտրականությամբ արտահայտված խոսքն արգելող նորմերը. այս առումով ևս կառավարության հետ աշխատանքներ են տարվում: Կառավարությունը նախատեսում է «Իրավահավասարության մասին» օրենք ներկայացնել խորհրդարան, ատելության խոսքի վերաբերյալ դրույթների ամրագրում ևս նախատեսվում է:
Կարևոր է, որ բոլոր օրենքները, որոնք որոշակի առումով հաղորդակցություն են ենթադրում, օրինակ Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքը կամ Զանգվածային լրատվության մասին օրենքը, Տեսալսողական մեդիայի մասին օրենքը այս բոլոր օրենքներում նախատեսում են ներառել խտրականությունն արգելող նորմեր, որպեսզի դատական մարմինները, հնարավորություն ունենան գործիքակազմ ունենալու քաղաքացիական վեճերը ատելության խոսքի շրջանակներում լուծելու:
Ատելության խոսքի սահմանումն իրավական նորմով ևս պետք է տրվի:
Ղազարյանն էլ հայտնում է՝ այժմ համալիր հետազոտություն է կատարում՝ շեշտը դնելով նաև համացանցի կառավարման համակարգում որոշակի փոփոխություններ կատարելու վրա, որոնք կարող են իրականացվել Վարչական, Քաղաքացիական օրենսդրություններով
05:25 մեր դատարաններն արդեն վաղուց հայտարարել են, որ այդ վիրտուալ տարածքը նույնպես հասարակական միջավայր է և վիրտուալ տարածքում տարածված անհանդուրժողականության կոչը, այդ թվում՝ նաև սեռական բնույթի հայհոյանքներով գրեթե նույնն է ինչ փողոցում կանգնի որևէ մեկը հայհոյի:
Ղազարյանը շեշտում է՝ դա նույնպես հասարակական կարգի խախտում է և օրենսդրության մեջ համարժեք արձագանք է պետք:













