Այսօր, երբ դադարեցվել են ռազմական գործողությունները, ամենահրատապ հարցը հայ ռազմագերիների վերադարձն է. Ռուբինյան

ԱԱրման Գալոյան

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, ելույթ ունենալով նստաշրջանի առաջին օրը, անդրադարձել է պատերազմի օրերին Ադրբեջանի ռազմական հանցագործություններին և կարևոր համարել հայ ռազմագերիների վերադարձի հարցը:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հարձակման ենթարկվեց ոչ միայն ադրբեջանցիների, այլև արտասահմանցի գրոհայինների ու վարձկանների կողմից, որոնց հակամարտության գոտի էր տեղափոխել Թուրքիան: Այս փաստը արձանագրել են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների առաջնորդներն ու անվտանգության կառույցների ղեկավարները, միջազգային լրատվամիջոցները, Human Rights Watch-ը: Բազմաթիվ տեսանյութեր, լուսանկարներ են հայտնվել ադրբեջանական սոցիալական հարթակներում, որոնք տարածում են հայերի նկատմամբ դաժան վերաբերմունքի ու բռնության կոչեր: Այսօր, երբ դադարեցվել են ռազմական գործողությունները, ամենահրատապ հարցը հայ ռազմագերիների վերադարձն է»,- հայտարարել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբինյանը:

Հիշեցնենք՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2021 թ. Ձմեռային նստաշրջանն առաջին անգամ անցկացվում է հիբրիդային ձևաչափով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում