Պետք է համակերպվելու քաղաքականությունը փոխարինենք հաղթահարելու քաղաքականությամբ. վարչապետ

ԱԱրևիկ Աբելյան

Պետական կառավարման համակարգը ռեսթարթի կարիք ունի: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետը և նոր նշաձողի մասին է խոսել: Շեշտել, որ նաև նման քննարկումներով, պետք է հասնել դրան:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Դա նշանակում է հետևյալը. որ պետք է վերանայենք նախագիծը, որն իրականացնում ենք Հայաստանում, և պատասխանենք շատ պարզ հարցի, թե արդյոք որքանո՞վ են կենսունակ և ակտուալ այն ծրագրերը, որոնք ունեցել ենք պատերազմից առաջ և պատերազմից հետո, դրանք ինչպիսի՞ փոփոխություններ պետք է կրեն:

Հայաստանում 2018-ին որդեգրած սոցիալական քաղաքականությունն, ըստ վարչապետի, վերանայման անհրաժեշտություն չունի: Կառավարությունը հիմա փորձում է համակերպվելու քաղաքականությունը փոխարինել հաղթահարելու քաղաքականությամբ:

Նիկոլ Փաշինյան - Սոցիալական քաղաքականության մեջ հայեցակարգային պատկերացումն այն է, որ մենք պետք է մարդուն օգնենք, որ հաղթահարի իրավիճակը:

Փաշինյանն ասել է, որ պատերազմից հետո առաջնային է հաշմանդամություն ստացած զինվորներին աջակցելու հարցը: Հաշմանդամության կարգը արագ կազմակերպելուց, պրոթեզավորումներից բացի՝ շատ կարևոր է զինվորների կրթության հարցը:

Նիկոլ Փաշինյան - Հաշմանդամության կարգ տանք, համակերպվեն այդ իրավիճակի հետ:

Պատերազմը ստիպեց սոցիալական քաղաքականության վեկտորը դարձնել առավել հասցեական: Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է սոցիալական ապահովության և աջակցության ծառայությունները դարձնել ավելի արժանապատիվ, որակյալ և արդյունավետ:

Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում