Ենթակառուցվածքների ապաշրջափակումով Հայաստանի դերը տարածաշրջանում կմեծանա

ԼԼիլիթ Հարությունյան

Տարածաշրջանում ապրել շրջափակման մե՞ջ, թե՞ տնտեսական ուղիներ բացել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Հայաստանի հնարավորությունների ու ռիսկերի մասին տնտեսագետների քննարկումներին անդրադառնալիս Տիգրան Ջրբաշյանն ասում է՝ բոլոր երկրների տնտեսություններն էլ հարմարվում են խաղի կանոններին: Եթե Նախիջևանը Թուրքիայի հետ հաղորդակցություն հաստատեր առանց Հայաստանի, դա մեզ համար ամենամեծ ռիսկը կլիներ:

Ապաշրջափակման դեպքում 1-2 տոկոս տնտեսական աճին զուգահեռ ի հայտ են գալիս նաև անվտանգային խնդիրներ՝ ասում է տնտեսագետ Հրանտ Միքայլեյանը:

Հրանտ Միքայելյան (տնտեսագետ) - Արցախի դեմ ագրեսիա է իրականացվել, մենք խոսում ենք հնարավորություններից:

Բեռնափոխադրումների մասնագետ Նորայր Գևորգյանը չի հավատում, թե 2 տարում հնարավոր է երկաթգիծ կառուցել, բայց ըստ նրա՝ այսպես Հայաստանի դերն ավելի կմեծանա:

Նորայր Գևորգյան («Սպիննակեր Գրուպ» ՍՊԸ համահիմնադիր, բեռնափոխադրումների ոլորտի մասնագետ) - Եթե այդ ճանապարհը վերագործարկեն, Հայաստանի դերն ավելի է մեծանում: Ավելի կարճ է, մեզ համար ավելի օգտակար, մեզ համար պետք է Վանաձորից Դիլիջան կարճ ճանապարհ սարքել, քան 45 կմ-անոց Մեղրիի հատվածը: Եթե նույնիսկ հիմա էլ բաց լիներ, մեզ ձեռնտու կլիներ Լարսով գնալը: Գրեթե կրկնակի ինքնարժեքի բարձրացում էր լինելու, հաստատ ձեռնտու չի լինի: 

Արդյոք Հայաստան-Թուրքիա երկաթգիծը գործարկելն իրատեսակա՞ն է, ճանապարհը միայն Մեղրիի հատվածո՞վ է լինելու, թե՞ անցելու է նաև Նախիջևանով: Պարզ կլինի, երբ աշխատանքային խումբ ձևավորվի: Օրակարգում արդեն իսկ քննարկելու հարցեր կան:

Հայկ Գևորգյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Օրինակ՝ ավտոճանապարհները կբացվեն ավելի շուտ, թե կսպասենք երկաթգծի գործարկմանը, այստեղ խնդիրն ինչն է. որ Ագարակից մինչև Հորադիս, այն հատվածում, որը ժամանակին մեր վերահսկողության տակ էր, երկաթգիծը գույություն չունի, հիմա էլ Մեղրիի հատվածում էլ տարածք կա, բայց երկաթգիծը չկա, և պետք է կառուցվի: Ադրբեջանական կողմի հաշվարկով՝ դա կտևի երկու տարի:

Ըստ պատգամավոր Հայկ Գևորգյանի՝ մինչև այդ դեռ պետք է քննարկել ավտոճանապարհների հարցը:

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Դեյվիդ Ալեն

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Դեյվիդ Ալեն

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կպահպանվի. փորձագետը՝ Կոնգրեսի ընտրության արդյունքների մասին

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կպահպանվի. փորձագետը՝ Կոնգրեսի ընտրության արդյունքների մասին

Հրամանով ընդդիմություն չի ծնվի, բայց համապատասխան մթնոլորտ ստեղծելով կարելի է խրախուսել. փորձագետներ

Հրամանով ընդդիմություն չի ծնվի, բայց համապատասխան մթնոլորտ ստեղծելով կարելի է խրախուսել. փորձագետներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում