Առաջարկում ենք Ադրբեջանին հրաժարվել հայատյաց հռետորաբանությունից և բանակցություններ սկսել Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման ուղղությամբ. Այվազյան

ՆՆարե Թադևոսյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի դրել հայ կամ արտասահմանցի պաշտոնյաների՝ Արցախ այցելելու վերաբերյալ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե «որևէ հայ պաշտոնյա այսուհետ չի կարող այցելել Արցախ՝ առանց Ադրբեջանի թույլտվության»:

«Հետևաբար, հրավիրում ենք ադրբեջանական կողմին առնչվել իրականության հետ, հրաժարվել ռազմատենչ և հայատյաց հռետորաբանությունից, և եթե իսկապես նրանք պատրաստ են բնականոն հարաբերություններ հաստատել Հայաստանի և Արցախի հետ, ապա պետք է միասին աշխատել և սկսել բանակցությունները կարգավիճակի վերջնական հստակեցման ուղղությամբ»,- ընդգծել է նախարարը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում