Ընդդիմադիր և իշխանական պատգամավորների արձագանքը՝ մոսկովյան հանդիպմանը

ՇՇողիկ Գալստյան

Խորհրդարանական ընդդիմության գնահատմամբ՝ Մոսկվայում հայկական օրակարգը տապալվել է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ քննարկումը ծավալվել է բացառապես թշնամու օրակարգի շուրջ։

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո երեկ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին հանդիպման արդյունքում ստորագրվեց 4 կետից բաղկացած հայտարարություն, որով նախատեսվում է ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Մարուքյանն ընդգծում է՝ հայկական կողմն այդ հանդիպումից ընդամենը մեկ առաջնային ակնկալիք ուներ՝ ռազմագերիների վերադարձման սեղմ ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն:

Փաստաթուղթ ստորագրելու նախապայմանն, ըստ Մարուքյանի, պետք է լիներ ռազմագերիների վերադարձը, հակառակ դեպքում՝ Փաշինյանը պետք է մերժեր: «Իմ քայլից» Արման Եղոյանը, մինչդեռ, հակադարձում է՝ քաղաքական և հումանիտար հարցերն անհրաժեշտ է տարանջատել: Գերիների հարցը պետք է լուծվի քաղաքական օրակարգից անկախ:

Թեև երեկ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսեց Արցախի կարգավիճակի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում շարունակել բանակցությունները, «Բարգավաճ Հայաստանից», այդուհանդերձ, կարծում են՝ հայկական կողմը տապալել է ոչ միայն գերիների վերադարձի հարցը, այլև անդրադարձ չի կատարվել Արցախի կարգավիճակին:

Ընդդիմադիր պատգավորի գնահատմամբ՝ հայկական կողմն այդ հայտարարությունից որևէ շահ չի ունենա և իրականություն է դառնում պանթուրքական երազանքը՝ Հայաստանի տարածքով ճանապարհ՝ դեպի Ադրբեջան: Իշխանական պատգամավորը պարզաբանում է՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ Հայաստանն ու Ադրբեջանն ունենանլու են հավասար իրավունքներ:

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվող աշխատանքային խումբը հայկական կողմից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Առաջին նսիտը նախատեսված է գումարել մինչև հունվարի 30-ը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում