Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին Մոսկվայում դիմավորել են նույն արարողակարգով

ԱԱրման Գալոյան

Որոշ լրատվականներ, անդրադառնալով Մոսկվայում սպասվելիք եռակողմ հանդիպմանը, մանիպուլացնում ու կեղծիք են տարածում Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողակարգի վերաբերյալ։ Գրում են, թե վերջինիս ընդունել են ոչ հարիր, և, իբր, ռուս պաշտոնյան հրաժարվել է վարչապետի ձեռքը սեղմել։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով երկու երկրների ղեկավարների ժամանման կադրերը, հայտնում է, որ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ղեկավարներին ընդունել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, իսկ արարողակարգի պետի հետ ձեռքսեղմում երկուսի պարագայում էլ չի եղել։

Տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ կառավարությունից՝ հայտնում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում