Գագիկ Ծառուկյանը՝ վարչապետի հետ հանդիպումից առաջ

ԱԱրման Գալոյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին: Ծառուկյանն ասել է, որ բոլոր հարցերին մանրամասն կանդրադառնա հանդիպումից հետո:

«Հրաժարականի պայմաններն ենք գնում քննարկելու, մեր օրակարգը չի փոխվել»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է Գագիկ Ծառուկյանը:

Նշենք, որ մինչև վարչապետի հետ հանդիպումը, Ծառուկյանը հանդիպել էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում