Եթե ավագանին աշխատավարձերի բարձրացման որոշում կայացնի, ես հրաժարվելու եմ դրանից. Երևանի քաղաքապետ

ՄՄերի Եգորյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանն ավագանու նիստում առաջարկեց պարգևավճարներ տալու փոխարեն հաջորդ տարի բարձրացնել ավագանու աշխատակիցների աշխատավարձները՝ 30, 50, 100 տոկոսի չափով՝ ըստ պատասխանատվության չափի:  

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը նշեց, որ հնարավոր չէ պարգևավճարի ֆոնդը բաշխել որպես աշխատավարձ, դրա համար անհրաժեշտ է նոր նախագիծ մշակել և քննարկել ավագանու նիստում, ինչին, ըստ նրա, իրենք պատրաստ են: 

«Դա կարևոր խնդիր է, քանի որ բոլորը գիտեն, որ պետական կառավարման համակարգում ամենացածր աշխատավարձերը Երևանի քաղաքապետարանինն են»,- ասաց Ներսիսյանը:  

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց բարձրացված խնդրին՝ նշելով. «Անկախ նրանից՝ այս հարցով ինչ կորոշի ավագանին, հետագա շահարկումներից խուսափելու համար ես հայտարարում եմ, որ հրաժարվելու եմ իմ աշխատավարձի բարձրացված մասից. դա կուղղվի բարեգործական որևէ ծրագրի: Իմ աշխատավարձը կմնա այնքան, որքան հիմա է»: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում