Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Եվրախորհրդարանում ստեղծվել է Արցախի հետ բարեկամության խումբ. հարցազրույց Պիտեր Վան Դալենի հետ

ԼԼիլիթ Գասպարյան

Վերջերս, եվրախորհրդարանականներ Սիլվի Գիյոմի և Ֆրանսուա Ալֆոնսիի հետ Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության և սոլիդարության խումբ ստեղծեցիք։ Ո՞րն է այս նախաձեռնության հիմնական նպատակը։

«Այո, ճիշտ եք: Ես և այլ խմբակցություններից իմ գործընկերները ստեղծեցինք Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խումբ: Նախաձեռնության առաջին նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերին աջակցելն է: Նրանք այժմ շատ բարդ իրավիճակում են: Երկրորդ նպատակն է, որպեսզի Եվրամիությունն ավելի շատ ջանք ներդնի այնտեղի իրավիճակի կարգավորման մեջ ավելի: Այս պահին այդ հարցը Եվրամիության առաջնահերթություններից չէ: Նաև այդ պատճառով մենք ստեղծեցինք այս խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հայերին Եվրամիությունից և Եվրախորհրդարանից աջակցություն տրամադրելու նպատակով: Երրորդ նպատակն էլ այն է, որ մենք ցանկանում ենք Ադրբեջանին և նախագահ Ալիևին ընդդիմացող ուժ լինել, քանի որ նա տարածաշրջանում ավելի ագրեսիվ է դառնում, և մենք ցանկանում ենք կանգնեցնել դա: Ահա մեր բարեկամության նոր խմբի ստեղծման երեք հիմնական պատճառները»:

Նիդեռլանդների ազգային խորհրդարանը նախաձեռնել և ընդունել է մի շարք բանաձևեր, որոնք դատապարտում Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և պատժամիջոցներ են պահանջում, Արցախի ճանաչման հարց բերում օրակարգ։ Ինչո՞ւ ԵԽ-ում նմանատիպ բանաձևեր չկան։ Արդյոք Եվրոպական Հանձնաժողովը հաշվետո՞ւ է ԵԽ-ին հատկապես քաղաքական կամքի բացակայության հարցում։ Ի վերջո, երկու ժամից ավելի քննարկումներ եղան ԵԽ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, բայց առանց տեսանելի արդյունքի։

«Դուք իրավացի եք: Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատի իմ կուսակից գործընկերը մի քանի հաջող միջնորդություն են ներկայացրել: Դրանք ուղղված են Ադրբեջանի և Ալիևի վրա ավելի մեծ ճնշում գործադրելուն և պատժամիջոցներ կիրառելուն: Ցավոք, մենք միևնույն ոգևորությունը չենք տեսնում Եվրախորհրդարանում: Դա առաջին հերթին կապված է այն իրողության հետ, որ միության անդամ որոշ երկրներ տարածաշրջանում որոշակի շահեր ունեն և չեն ցանկանում հարվածել Թուրքիային ու Էրդողանին: Դա առաջին պատճառն է: Մյուս պատճառը, իմ կարծիքով, այն է, որ ԵՄ բարձր ներկայացուցիչ պարոն Բորելը խնդիրը հասցեագրելու հարցում համառ է: Նա ավելի վճռական և ակտիվ պետք է լինի քննարկումներում: Նաև դա է պատճառը, որ ստեղծեցինք այս խումբը, որպեսզի պարոն Բորելն ավելի ներգրավված լինի և ավելի բարենպաստ դիրքորոշում որդեգրի: Նա պետք է շատ ավելին անի, քան մինչև հիմա է արել»:

Ինչպե՞ս եք գնահատում վերջին գագաթնաժողովը, հատկապես Թուրքիայի հետ կապված որոշումները։

«Հավանաբար գիտեք, որ ես Եվրախորհրարանի անդամներից մեկն էի, որն առաջարկել էր Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառող բանաձև ընդունել: Խորհրդարանը սատարում էր այդ գաղափարին: Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մեր նախաձեռնությունն ուներ լայն աջակցություն: Ցավոք, երկրների ղեկավարների խորհուրդը միասնական չէ: Նրանք հիմա պարոն Բարելին առաջարկել են բերել մի այնպիսի նախաձեռնություն, որը կներառի Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցներ: Դա մի քայլ է, այն բավարար չէ: Սակայն, ինչպես քիչ առաջ ասացի, Եվրամիության ոչ բոլոր երկրներն են ցանկանում գործել Թուրքիայի դեմ: Նրանցից մի քանիսն իրենց տարածքում ունեն մեծ թուրքական համայնքներ, մյուսները Թուրքիայում ունեն մեծ տնտեսական շահեր: Ուստի ոչ բոլոր անդամ երկրներն են ցանկանում նման քայլերի դիմել: Կրկնեմ, որ մենք՝ որպես խորհրդարան, պետք է ընդունենք պատժամիջոցները և պարոն Բորելը պետք է նախաձեռնի դրանց կիրառումը»:

Այսինքն՝ եվրոպական արժեքներն ու շահերը բախվո՞ւմ են։

«Քաղաքականության բարդությունն էլ հենց դա է: Փոխաբերական իմաստով կա առևտրական և կա հոգևոր հովիվ: Հոգևորականի արժեքներին ոչ միշտ են հետևում: Սովորաբար առևտրականը շատ ուժեղ է: Եվ հիմա, մեր ունեցած բանավեճերի ընթացքում Թուրքիայի հետ տնտեսական շահեր ունեցող երկրները համառորեն չեն ուզում գործել: Նաև ունենալով թուրք ազգային փոքրամասնություն՝ նրանք վախենում են կտրուկ գործողությունների դիմել: Բայց հիմա մենք ունենք պատժամիջոցների կիրառման մասին որոշում, և պարոն Բորելը պետք է դա իրականացնի»:

Մի քանի օր առաջ ԵԽ-ում ԱլԳ-ում վերջին զարգացումներն էին քննարկվում և շատ եվրապատգամավորներ ուշադրություն հրավիրեցին Լեռնային Ղարաբում տիրող իրավիճակին։ Բարձր ներկայացուցիչ Բորելն իր ելույթում նշեց, որ ԵՄ-ն օգտագործում է իր դիվանագիտական բոլոր լծակները հարցի կարգավորման համար։ Ըստ ձեզ ԵՄ-ն իր ողջ կարողությա՞մբ է արձագանքում խնդրին։

«Կարծում եմ՝ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում: Սակայն պետք է ավելին անել, պետք է Եվրոպան ավելի խիստ դիրքորոշում ունենա: Դա է իմ քաղաքական աշխատանքի հիմնական նշանակետը: Ցանկանում եմ, որպեսզի ամբողջ Եվրոպան քայլեր անի, որպեսզի աջակցենք հայերին, Լեռնային Ղարաբաղում ապրողներին: Իրավիճակն այնտեղ սարսափելի է, մենք առնչվում ենք ադրբեջանցիների իրականացրած պատերազմական բազմաթիվ հանցագործությունների: Տեսանք նույնիսկ ադրբեջանցի զինվորականների կողմից գլխատվող տարեցների: Այդ իսկ պատճառով մենք պետք է ավելի վճռական լինենք, և դրան է ուղղված այստեղ՝ Եվրախորհրդարանում, իմ աշխատանքը»:

Արդյոք ԵՄ-ն խորապես գիտակցո՞ւմ է Հարավային Կովկասում տիրող իրավիճակի օրհասական լինելը։

«Այս պահին դժվար է պատասխանել այդ հարցին: Բնականոն իրավիճակում մենք կգնայինք դեպքի վայր՝ պարզելու, թե ինչ է կատարվում: Սակայն կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով ճանապարհորդելը շատ է դժվարացել: Անձամբ ես շփվել եմ մի քանի լրագրողի հետ, ովքեր մի քանի շաբաթ առաջ են վերադարձել այնտեղից: Նաև կապ եմ պահում մի քանի հասարակական կազմակերպությունների հետ: Ուստի քաջատեղյակ եմ, թե ինչ է կատարվում: Պետք է ասեմ, որ Եվրոպան այժմ ավելի շատ է տեղեկություններ ստանում: Երկու շաբաթ առաջ տեղի ունեցավ Եվրախորհրդարանի՝ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստ, մենք ուղղակի կապ ունեինք Ստեփանակերի և Երևանի մի քանի ակտիվիստի հետ: Քայլ առ քայլ տեղեկատվությունն ավելի է ակտիվանում: Սակայն լավագույնը, իհարկե, կլիներ այն, որպեսզի մենք գնայինք դեպքի վայր ու հանդիպեինք մարդկանց հետ, ինչը, ցավոք, այս պահին հնարավոր չէ»:

Եվ վերջում, մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղ այցելելու ծրագրեր ունե՞ք։

«Ակտիվ շփում եմ պահում մի քանի ոչ կառավարական կազամակերպության հետ, նաև այստեղ՝ Եվրոպայում: Իհարկե, նախատեսում եմ այցելել տարածաշրջան, երբ իրավիճակը թույլ տա, և կորոնավիրուսն անցյալում լինի: Նաև շփվում եմ Նիդեռլանդների ՀԿ-ների հետ, որոնք գործում են Ղարաբաղում և Հայաստանում: Ուստի, այո, այդ ամենն իմ օրակարգում է գալիք տարվա համար»:

Շնորհակալություն մեզ միանալու համար

Շնորհակալություն

Առինջում հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին

Առինջում հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները թմրանյութ պահելու և իրացնելու դեպք են բացահայտել

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները թմրանյութ պահելու և իրացնելու դեպք են բացահայտել

Amazon Web Services ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ տեխնոլոգիական և արհեստական բանականության ոլորտների զարգացմանն առնչվող հարցեր

Amazon Web Services ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ տեխնոլոգիական և արհեստական բանականության ոլորտների զարգացմանն առնչվող հարցեր

Մոլդովան 60 օրով արտակարգ դրություն է սահմանում էներգետիկայի ոլորտում

Մոլդովան 60 օրով արտակարգ դրություն է սահմանում էներգետիկայի ոլորտում

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են

Դատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 130 միլիոն դրամ

Դատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 130 միլիոն դրամ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում