ՌՌոզա Խաչատրյան

Հասմիկ Պապյանը՝ Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար

Հասմիկ Պապյանը՝ Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար։ 1lurer.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանը՝ նշելով՝ Պապյանը մեկնարկել է դեռ հոկտեմբերից, իսկ դեկտեմբերի 17-ին բեմադրվել է Պապյանի առաջին նախագիծը, որը նվիրված էր Բեթհովենի 250-ամյակին:

«Պապյանն էլ վարում էր և ամբողջ ծրագրին ուսանողների հետ ինքը մասնակցեց»,- նշեց Վարդանյանը:

Կոնսերվատորիայի օպերային ստուդիան հիմնադրվել է 40 տարի առաջ՝ բուհը 26 տարի ղեկավարած ռեկտոր Ղազարոս Սարյանի կողմից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում