ՄՄարիամ Մխիթարյան

Ռուս խաղաղապահները Ճարտար քաղաքի թիվ 1 դպրոցի աշակերտների հետ անվտանգության դասեր են անցկացրել

Ռուս խաղաղապահները Ճարտար քաղաքի թիվ 1 դպրոցի աշակերտների հետ անվտանգության դասեր են անցկացրել

Հումանիտար ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Ճարտար քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտների հետ պարապմունքներ են անցկացրել՝ պայթուցիկ առարկաների հայտնաբերման դեպքում անվտանգության միջոցառումների պահպանման վերաբերյալ: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: 

Դպրոցականներին բացատրել են պայթուցիկ սարքերի դասակարգումն ու պայթուցիկ առարկաներ հայտնաբերելու գործողությունները: Փորձագետները նաև ներկայացրել են առաջին բուժօգնության կանոնները:

Ականազերծման կենտրոնի զինծառայողները ցուցադրել են ռուս զինծառայողների սարքավորումների նմուշներ՝ OVR-2 զենքի ականազերծման հավաքածու, որը նախատեսված է պաշտպանելու սակրավորին պայթյունի վնասակար գործոններից, IMP-S 2 ականի դետեկտորներ և դյուրակիր պայթուցիկ հայտնաբերող INVU-3M «Կորշուն» սարքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում