Կառավարությունը չհաստատեց ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքները

ՆՆարե Ոսկանյան

Կառավարության այսօրվա նիստին ներկայացվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները: 

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ 5 ամիս առաջ՝ հուլիսի 17-ին, եղել են ընտրություններ նախապես հայտարարված մրցույթի դիմած թեկանածուների միջև: Մասնակցել է երկու թեկնածու, ընտրվել է Դիանա Գալոյանը: Նախարարի խոսքով՝ գործընթացը համապատասխանում է սահմանված կարգին: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հիշեցրեց, որ ռեկտորի ընտրության հետ կապված եղել է դատական հայց, դատարանը որոշել է կասեցնել ընտրությունների անցկացումը: Առաքելյանի դիտարկմամբ՝ այս հարցի շուրջ առնվազն հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: 

Գործադիրը որոշեց հարցը հանել օրակարգից, կազմակերպել քննարկում մեկ շաբաթվա ընթացքում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում