ԼԼևոն Սարդարյան

Շրջափակման մեջ են հայտնվել նաև ռուս խաղաղապահներ. ՀՀ վարչապետ

Շրջափակման մեջ են հայտնվել նաև ռուս խաղաղապահներ. ՀՀ վարչապետ

Արցախում շրջափակման մեջ են հայտնվել նաև ռուս խաղաղապահներ: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ «կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով, նաև իրադարձությունների բերումով, հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, ընդ որում՝ այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները, և այնտեղ որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք մենք»:

Անդրադառնալով Հադրութ-Շուշի հատվածում նոր հայ գերիների մասին տեղեկությանը՝ Փաշինյանն ընդգծել է, որ «սա այդ նույն իրադարձության շրջանակում է, այսինքն դրանք ոչ թե տարբեր հատվածներում տեղի ունեցող տարբեր իրադարձություններ են, այլ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում են»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում