Համանախագահների ժամանման կապակցությամբ երթ դեպի ՀՀ ԱԳՆ

ՆՆարե Ոսկանյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ժամանման կապակցությամբ «Ազգային ժողովրդավարական բևեռ» խումբը Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտից երթ է իրականացրել դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Կազմակերպիչները հայտարարություն էին պատրաստել, որով կոչ են անում արցախյան հակամարտության լուծման գործընթացը վերադարձնել Մինսկի խմբի ձևաչափ:

Նշենք, որ շաբաթ օրը Բաքվում համանախագահներին կոշտ ընդունեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հայտարարելով, որ Մինսկի խումբը ոչ մի դեր չի խաղացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, և որ ինքը չի հրավիրել նրանց Բաքու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում