ԱԺ-ն քննարկեց Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը

ՆՆարե Ոսկանյան

Ազգային ժողովում քննարկվեց Կառավարության ներկայացրած «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ասաց, որ այս պայմանագրին միանալով ՀՀ-ն փաստում է՝ այն ստեղծագործությունները, որոնք հատուկ մշակում են անցնում, օրինակ՝ Բրայլի տառատեսակով են հրապարակվում, չեն համարվելու մտավոր սեփականության խախտումներ: Սա արվում էր այն նպատակի համար, որ հաշմանդամության որոշ խնդիրներ ունեն մարդկանց համար հասանելի լինի արվեստը, և նրանք կարողանան ավելի լավ ինտեգրվել հասարակությանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում