Գոտիները պետք է ձգել, բյուջեի ծախսերն ուղղել խիստ արդյունավետ ուղղություններով. ԼՀԿ պատգամավոր

ԼԼիլիթ Սեդրակյան

2021-ի պետբյուջեի նախագիծը, որը մշակվել է Արցախյան պատերազմից առաջ, չի արտացոլում ներկայիս իրողությունները և մարտահրավերները: Այդ մասին խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը: 

«Հուսալքությունը և հուսահատությունը, տնտեսական անորոշություններն իրենց արտացոլումն են գտնում քաղաքացիների և տնտեսվարողների վարքագծի, տնտեսական որոշումների վրա, և այս անկայունության պայմաններում չենք կարող խոսել տնտեսության և արդյունաբերության արդիականացման մասին: Պատերազմն իր ազդեցությունը թողեց նաև մեր ժողովրդագրական վիճակի վրա: Եվ եթե այս պայմաններում շատ արագ չկարողանանք կարգավորել իրավիճակը, դա կբերի նաև արտագաղթի»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ պետք է փոխել միջավայրը, կայունացնել երկրում իրավիճակը, որը կփոխի մարդկանց վարքագիծը:

«Միջոցառումները պետք է կատարվեն շատ արագ՝ պետք է ապահովել քաղաքական կայունություն և համերաշխություն, այլապես կարող է լինել նաև տնտեսական աղետ»,- ընդգծեց Խաչատրյանը՝ հավելելով. «Գոտիները պետք է ձգել, ծախսերն ուղղել խիստ արդյունավետ ուղղություններով: Մեր երկրին անվտանգային նոր ռազմավարություն է պետք. լուծումը անցումային տեխնոկրատ կառավարության ստեղծումն է, որը կկարողանա մոբիլիզացնել բոլոր կարող ուժերը՝ առանց սևի և սպիտակի»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում