Կուսակցությունների ղեկավար մարմնի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 60 տոկոսը. Նազարյան

ՆՆարե Ոսկանյան

Խորհրդարանում «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հայտնեց, որ օրենքում կարևոր դրույթ է ավելացել, որով մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 60 տոկոսը:

Նազարյանն ընդգծեց՝ կարծում է՝ կարևոր առաջարկ է:

Հիշեցնենք, որ փաթեթում նախատեսվում են էական փոփոխություններ, ազատականացում և հեշտացում կուսակցությունների գրանցման և ստեղծման հետ կապված:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում