ՎՎարդան Հովսեփյան

Մենք կարողացանք թուրք-հունական տարաձայնությունները վերածել Թուրքիա-ԵՄ վեճի. Միցոտակիս

Մենք կարողացանք թուրք-հունական տարաձայնությունները վերածել Թուրքիա-ԵՄ վեճի. Միցոտակիս

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, անդրադառնալով Արևելյան Միջերկրականի հարցի վերաբերյալ Թուրքիայի հետ տարաձայնություններին, ասել է. «Մենք կարողացանք թուրք-հունական տարաձայնությունները վերածել Թուրքիա-ԵՄ վեճի։ Հոկտեմբերին կայացած ԵՄ գագաթնաժողովը Թուրքիային մի հնարավարություն տվեց, սակայն Թուրքիան այդ դրական օրակարգը չընդունեց»։ Այդ մասին հայտնել է ermenihaber.am-ը:

«Եթե Թուրքիայի դեմ ԵՄ-ն պատժամիջոցների որոշում չընդունի, ապա այլ հարցերում ձեր վետոյի իրավունքը կկիրառե՞ք» հարցին ի պատասխան Հունաստանի ղեկավարը հայտնել է, որ եվրոպացիների մեծամասնությունը Աթենքի կողքին է, և որ իրենց դաշնակիցները շատ են։

Միցոտակիսն ընդգծել է, որ Թուրքիայի կողմից լարվածության շարունակ պահպանումը վնասում է այդ երկրի շահերին, և հավելել, որ Թուրքիան պետք է վերանայի ԵՄ-ի հետ իր հարաբերությունները։  Նա անհրաժեշտ է համարել Թուրքիայի կողմից լարվածության թուլացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում