Նախագիծը միտված է ՊՈԱԿ-ների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելուն. Մակունց

ՆՆարե Ոսկանյան

Խորհրդարանում քննարկվում է ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների, լրացումների օրենսդրական նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: 

Լիլիթ Մակունցն ասաց, որ նախագիծը միտված է ՊՈԱԿ-ների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելուն: Ըստ նրա՝ նախագծում անհրաժեշտ է ՊՈԱԿ-ների տնօրենների պաշտոնի համար սահմանել չափանիշներ՝ մասնագիտական համապատասխան հմտությունների, որակների, ինչպես նաև աշխատանքային փորձի առումով: Մասնավորապես, առաջարկվում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուների համար սահմանել 3 տարվա համապատասխան մասնագիտական ստաժի պահանջ: 

Հերիքնազ Տիգրանյանն էլ տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո Կառավարության կողմից եղել են մի շարք առաջարկներ, որոնք իրացվել են երկրորդ ընթերցման նախագծում:

«Հիմնականում վերաբերում են գործադիր մարմնի պաշտոնին հավակնող անձին ներկայացվող պահանջներին: Հստակեցվել է մասնագիտական կրթությունը կոնկրետ բնագավառի համար, և շեմը սահմանվել է երեք տարի, ինչպես նաև ավելի պարզեցվել և հստակեցվել են գործադիր մարմնի պաշտոնը զբաղեցնող անձի լիազորությունները դադարեցնելու հիմքերը: Նախնական կարգավորմամբ մենք ավելի խիստ կարգավորում էինք տվել՝ մասնավորապես սահմանելով պատասխանատվության կրկնակիության հանումը և հանցագործության համար դատվածության կամ մարվածությունը բացառելը՝ որպես նրա պաշտոնում նշանակվելու հանգամանք: Սրանք դիտարկվել են, և գործադիրի առաջարկությամբ, մեր համաձայնությամբ նախագծով իրացվել են»,- ասաց Տիգրանյանը:

Պատգամավորը նաև հայտնեց, որ իրացվել է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը, որ հարցազրույցի ամբողջ ընթացքը տեսանկարահանվի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում