Ռուս սակրավորները շարունակում են ականազերծել Ստեփանակերտի արվարձանները

ԱԱրման Գալոյան

ՌԴ ԶՈՒ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի սակրավորները, որոնք աշխատում են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի կազմում, շարունակում են ականազերծել Ստեփանակերտի մատույցները՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Ներկայումս Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի երկայնքով էլեկտրագծերի բևեռների շուրջ իրականացվել են տարածքի ինժեներական հետախուզություն և ականազերծում, պայթյունավտանգ առարկաներից մաքրվել են 3.4 հա տարածք և 2.2 կմ ճանապարհ: Հայտնաբերված զինամթերքն ու պայթյունավտանգ այլ 96 առարկաները տեղափոխվել են հատուկ տարածք և ոչնչացվել:

Այսպիսով, ռուս ռազմական ինժեներները մաքրել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 60 հա տարածք և 20 կմ ճանապարհ՝ հայտնաբերելով և վնասազերծելով շուրջ 1250 պայթուցիկ օբյեկտ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում