Եթե Արցախը ճանաչվի, ադրբեջանցիների ու թուրքերի համար դժվար կլինի հարձակվել. Ֆրանսուա Պուպոնի

ՆՆարե Թադևոսյան

Անցյալ շաբաթ Սենատը քվեարկեց, երեկ՝ Ազգային ժողովը, ուստի Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները քվեարկել են: Հետևաբար ամբողջ ֆրանսիացի ժողովուրդն է պահանջում ճանաչել Արցախի Հանրապետությունը: Այդ մասին «Լուրեր»-ի հետ զրույցում նշել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին՝ հավելելով. «Եթե Արցախը ճանաչվի, ադրբեջանցիներին ու թուրքերին ավելի դժվար կլինի հարձակվել նրանց վրա»:

«Միակը, որ կարող է ճանաչել Արցախի անկախությունը, Ֆրանսիայի կառավարությունն է, ուստի ֆրանսիացի բոլոր խորհրդարանականները դիմել են Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչելու Արցախը, սա ճանաչման առաջին քայլն է»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան կդառնա Արցախը ճանաչող առաջին երկիրը, եթե բանաձևն ամբողջությամբ ընդունվի: Հաջորդ քայլերը, ըստ պատգամավորի, կառավարությանը գրավելն է՝ հուսալով, որ գործադիրը կլսի Ֆրանսիայի խորհրդարանի մեծամասնության ձայնը:

«Թուրքիան սարսափելի մասնակցություն է ունեցել: Նրանք էին կանգնած ռազմական իրադարձությունների կազմակերպման հետևում, օգնում էին ադրբեջանցիներին այս ամենն անել, նրանք ջիհադիստներ էին ուղարկում։ Մենք գիտենք այս հակամարտությունում Թուրքիայի շատ վնասակար դերի մասին»,- ընդգծել է Պուպոնին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում