ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիան սկսում է ծայրահեղականության դեմ պայքարում մզկիթների մասսայական ստուգումները

Ֆրանսիան սկսում է ծայրահեղականության դեմ պայքարում մզկիթների մասսայական ստուգումները

Ֆրանսիայի իշխանությունները սկսել են մզկիթների ու մահմեդական աղոթքների տների զանգվածային ստուգումները: Երկրի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենի խոսքով ՝ ծայրահեղականության կոչեր հնչեցնողները կփակվեն: Ֆրանսիական լրատվամիջոցներին Դարմանենը հայտնել է, որ հսկողության տակ կլինի 76 մզկիթ և աղոթատուն: Դրանցից 16-ը գտնվում են Փարիզում և հարակից տարածքում: ՆԳՆ ղեկավարը հրամայել է անհապաղ ստուգում սկսել այդպիսի 18 վայրերում: Նախարարը թվիթերում գրել է, որ լայնամասշտաբ և աննախադեպ գործողություններ են սկսվել անջատողականության դեմ պայքարի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում