Ռազմական դրությունը վերացնելը նոր խնդիրներ կառաջացնի. ԱԺ-ում ներկայացվեց ՊՆ մասնագիտական կարծիքը

ՆՆարե Ոսկանյան

ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը ԱԺ արտահերթ նիստում՝ ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծի քննարկմանը ներկայացրեց հարցի վերաբերյալ ՊՆ մասնագիտական մոտեցումը: 

«Այն տարբերակը, որ ներկայացված է քննարկման, անմիջապես ընդունելու և լրացուցիչ կարգավորումներ միաժամանակ չընդունելու պարագայում խնդիրներ է առաջացնելու՝ անվտանգային և պաշտպանական հարցերի մասով:

Հնարավոր խնդիրներից խուսափելու և հավասարակշռված լուծումներ, մոտեցումներ գտնելու նպատակով պաշտպանության նախարարությունը մշակել է համապատասխան իրավական ակտեր և ներկայացնելու է համապարփակ լուծումներ խնդիրներից խուսափելու համար: Մոտեցումները և լուծումներն իրավական ակտերի տեսքով արդեն մշակված են, ինչի մասին երեկ խոսել է նաև գլխավոր շտաբի ներկայացուցիչը, սակայն ՊՆ-ից դուրս դրանք չեն շրջանառվել և կարիք ունեն այլ նախարարություններում մասնագիտական շրջանակների քննարկման և կառավարության կողմից ընդունման:

Առանց նշված լուծումները միաժամանակ ընդունելու՝ առաջարկում ենք նախագիծն այս տեսքով ընդունելուց ձեռնպահ մնալ, սա ընդունեք որպես ՊՆ ընդհանուր մասնագիտական մոտեցում, որովհետև խնդիրները, որ առաջացել են, պահանջում են համակարգված, կշռադատված լուծումներ: Միայն ռազմական դրությունը վերացնելը մեզ կկանգնեցնի նոր խնդիրների առաջ»,- ասաց Սարգսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում