Լենա Նազարյանը՝ Շուշին հակառակորդին հանձնելու մասին

ՎՎարդան Հովսեփյան

ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը:  

«ՌԴ նախագահի առաջարկով և Ալիևի համաձայնությամբ հոկտեմբերի 19-20-ին եղել է առաջարկ թույլ տալ, որ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականները: Երբ հայկական կողմը տեսել է, որ դրությունը ծանր է ռազմաճակատում, համաձայնել է 7 շրջանների վերադարձին, բայց Ալիևը գումարել է նաև Շուշին: Հայկական կողմը քննարկել է և մերժել՝ որոշում կայացնելով շարունակել պայքարը՝ մտածելով, որ կունենանք ռազմական բեկում: Մեզ համար դա անընդունելի էր, քանի որ եթե Շուշիի 80 տոկոսն ադրբեջանցիներ են, դա նշանակում է հանձնել Շուշին: 

Այդ հայտարարությունը հնարավոր է եղել ընդունել միայն Շուշիի անկման կետում, քանի որ յուրաքանչյուր հաջորդ զոհ չէր լուծելու ռազմական խնդիր: Եթե ադրբեջանցիները մտնեին Շուշի, մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու մեջ, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք»,- ասաց Նազարյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում