ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը մտադիր է ուրան հարստացնել բարելավված ցենտրիֆուգաներով. Reuters

Իրանը մտադիր է ուրան հարստացնել բարելավված ցենտրիֆուգաներով. Reuters

Իրանը Նաթանզի ուրանի հարստացման ստորգետնյա գործարանում սկսել է ուրանի ֆտորիդի (UF6) սնուցումը IR-2m բարելավված ցենտրիֆուգաներին: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցը:

Գործակալության տվյալներով՝ միջուկային գործարքի պայմանների համաձայն՝ Իրանը կարող է ուրան հարստացնել միայն IR-1 ցենտրիֆուգաներով:

«2020 թ. նոյեմբերի 14-ին գործակալությունը հաստատել է, որ Իրանը սկսել է UF6 մատակարարել Նաթանզի գործարանում վերջերս տեղադրված 174 IR-2 մ ցենտրիֆուգաներին»,- մեջբերում է Reuters-ը զեկույցից մի հատված:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում