Ուխտագնացություն և մկրտություն Դադիվանքում. եկեղեցու կամարների տակ «Դլե յաման» է հնչում

ԼԼիլիթ Հարությունյան

Ուխտագնացություն է դեպի Դադիվանք: Ամեն մեկն իր մտքում չի համարձակվում ենթադրել, որ գուցե վերջին անգամ է անցնում այս ճանապարհը: Ուխտագնացների մոտ 70 հոգանոց այս խմբում 5-ամյա Ֆելիքսն է լռությունը խախտում: Մայրը որոշել է՝ տղան պիտի իմանա՝ ի՛նչ են ուզում խլել մեզնից:

Այս անգամ ճանապարհն «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակի կողմից չէ: Դեպի Դադիվանք վերելքը ծանր է, մարդիկ չեն հարմարվում մտքի հետ: Անասուններին քշում տանում են դեպի Վարդենիս: Անտառահատվող Քարվաճառ, վերջին իրերն ու ամբողջ կյանքը այրող-ավերող հեռացող մարդիկ...

Դադիվանքում մարդկանց շատ հարցեր պետք չէ տալ, արցունքները նրանց պատասխանն է: Նույնիսկ հոգևորականների լուռ հեկեկոցը...

Զինվոր ու դադիվանքցի չեն համակերպվում գյուղն Ադրբեջանին տալուն:
Հավատացյալների վերջին խմբերից այստեղ են նաև իրենց մկրտությունը ստանալու: Սահմանից վերադարձած զինվորից մինչև փոքրիկներ՝ այստեղ վերադառնալու ու ամուսնանալու ուխտ են անում:

Արդեն կարմիր խաչից հսկում են: Ամեն եկող մի լուսանկար հուշ տանողներին տեր Հովհաննեսը հույս է տալիս՝ էլի եք գալու այստեղ պատարագի: Ամեն անկյունում վառվող մոմերն էլ նույնն են մտքում խոստանում, «Դլե յամանի» հնչյուններով հաստատում։

Հեռանալիս մտքում պտտվում են Թեքեյանի՝ «Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգվույս» տողերը, ու տեսնում ենք եկեղեցու դեպի երկինք բարձրացող գաղտնի ճամփան: Այստեղից հող տանելն էլ նպատակով է՝ հետ են բերելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում