Բացառիկ կադրեր Ստեփանակերտից. Ադրբեջանը շարունակում է հրթիռակոծել Արցախի բնակավայրերը

ՀՀայկ Նավասարդյան

Ադրբեջանը շարունակում է ռմբակոծել ու հրթիռակոծել Արցախի բնակավայրերը, թիրախավորել հատկապես քաղաքացիական ենթակառուցվածքները:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ներկայացրել է, թե վերջին տվյալներով քանի դպրոց, մանկապարտեզ ու հիվանդանոց է վնասվել: 

Ոչ միայն Ստեփանակերտը, երեկ այլ բնակավայրեր ևս թիրախավորվել են, այդ թվում՝ Շուշին, Մարտունին: Պետք է արձանագրել, որ այս հարձակումների մի մասը իրականացվել է կասետային զինատեսակներով, որը արգելված է հատկապես քաղաքացիական օբյեկտների շրջանում:
 
Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ) - Ամենատեսանելին անտառների հրկիզումն է ադրբեջանական կողմից: Ամբողջությամբ արգելված է միջազգային իրավունքով:

Հրթիռակոծվող քաղաքներում աշխատում է «Լուրեր»-ի թղթակից Հայկ Նավասարդյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում