ՇՇողիկ Գալստյան

«Իսլամական պետությունն» ստանձնել է Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետությունն» ստանձնել է Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Ավստրիայի մայրաքաղաքի սինագոգներից մեկի մոտակայքում անհայտ անձինք զինված հարձակումներ էին գործել. սպանվել էր 4 մարդ՝ երկու կին և երկու տղամարդ, վիրավորվել 18 հոգի: 

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 29-ին, ազգությամբ թուրք մոտ 50 երիտասարդ ներխուժել էր Վիեննայի Ֆավորիտեն շրջանի Սբ Անտոնիոս Պադովացու կաթոլիկ տաճար, վանկարկել «Ալլահ Ակբար», ոտքերով հարվածել նստարաններին և խոստովանարանին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում