ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՄՄարիա Գաբրիելյան

Արցախի գանձերը. Վանքասար

Արցախի գանձերը. Վանքասար

Վանքասարը (6-7-րդ դդ.) գտնվում է Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհին՝ Վանքասար ժայռի վրա: Եկեղեցուց 200 մ հեռավորության վրա է գտնվում Տիգրանակերտ մայրաքաղաքը: Եկեղեցու հորինվածքը ոչ միայն հայկական ճարտարապետության, այլև համաքրիստոնեական լուծում ունի: Վանքասարի եկեղեցու բոլոր քարերը կրում են հայերեն տառերի տեսքով վարպետների նշաններ:

Միջնադարյան այդ դիմագծի պահպանման և վերականգնման համար, բնականաբար, Խորհրդային Ադրբեջանում ոչինչ չեն արել, ավելին, Վանքասարի եկեղեցին անցյալ դարի 80-ականներին «ադրբեջանական ձևով վերականգնման» ժամանակ լուրջ կորուստներ է կրել: Ամեն ինչ սկսվում է հենց եկեղեցու մատույցներից: Եկեղեցի տանող ճանապարհը շեշտված է հսկայածավալ կամարակապ բացվածքով, որը հանգչում է գլանաձև աշտարակների վրա: Սրանք էլ իրենց հերթին պսակվում են կոնաձև վերնամասերով: Եվ այս ամենն ընդամենը նրա համար, որպեսզի շրջակա միջավայրից սահմանազատվի այն տարածքը, որտեղ ժամանակին եկեղեցու շուրջը հոգևոր-մշակութային միջավայրին անհարիր կառուցապատում է իրականացվել: Տարածքը կառուցապատվել էր ժամանցի և զվարճանքի գործառույթ իրականացնող շենքերով: Դրանք Արցախյան պատերազմում վնասվել են և վերածվել ավերակների: Արևմտյան ճակատում` բարավորից վերև, արկը բավականին մեծ խոռոչ էր բացել, որը սպառնում էր պատի կայունությանը: Մասնակի ամրակայման աշխատանքներն ավարտվել են 2012 թ. հունվարին, և եկեղեցու գմբեթին տեղադրվել է խաչ: Վերաշարվել է արևմտյան ճակատի քանդված մասը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում