ՌՌոզա Խաչատրյան

Նյու Դելիից էլ եմ ակնկալում արձանագրել, որ առանց Թուրքիայի այս պատերազմը չէր սկսվի․ վարչապետի հարցազրույցը հնդկական WION հեռուստաընկերությանը

Նյու Դելիից էլ եմ ակնկալում արձանագրել, որ  առանց Թուրքիայի այս պատերազմը չէր սկսվի․ վարչապետի հարցազրույցը հնդկական WION հեռուստաընկերությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հնդկական WION հեռուստաընկերությանը՝ հայտարարելով, որ առանց Թուրքիայի Ադրբեջանը չէր սկսի պատերազմ, և որ Թուրքիան կազմակերպել է ահաբեկիչների և վարձկանների տեղափոխումն Ադրբեջան։

 
«Ինչ ակնկալում եմ միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներից, նույնն ակնկալում եմ նաև Նյու Դելիից. արձանագրել, որ Թուրքիան կազմակերպել է ահաբեկիչների և վարձկանների տեղափոխումն Ադրբեջան, և առանց Թուրքիայի այդ պատերազմը չէր սկսի:
 

Արձանագրել Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական խմբավորումների նախահարձակ գործողությունները, արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, ցեղասպանության վտանգի առաջ, այս համատեքստում կիրառելի համարել «անջատում հանուն փրկության» (remedial secession) բանաձևը Լեռնային Ղարաբաղի համար ու ճանաչել նրա անկախությունը:

 

Իմ հարցազրույցը հնդկական WION հեռուստաընկերությանը»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում