Այս նենգ պատերազմը ինձ կանչեց վրեժխնդրության՝ իմ զոհված ընկերների, հրամանատարների համար. զինհաշմանդամ

ՎՎարդան Հովսեփյան

Զինհաշմանդամ Արկադի Անդրեասյանը 2015 թվականի հուլիս-օգոստոսյան մարտերի հերոսներից է, վիրավորվել է այդ օրերին, իսկ այս պատերազմին կամավոր մեկնել է առաջնագիծ և մի քանի օր մասնակցել մարտերին՝ հյուսիսային ուղղությամբ:

«Այս նենգ պատերազմը ինձ կանչեց վրեժխնդրության՝ իմ զոհված ընկերների, հրամանատարների, մեր բոլոր նահատակների համար: Մենք պետք է պահենք մեր երկրի սահմանները, մեր մայրերին, քույրերին, երեխաներին»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Անդրեասյանը: 

Արկադին նշեց, որ առաջնագծի մեր տղաները մարտական են տրամադրված, բոլորի սրտում, մտքում մի նպատակ կա՝ հաղթանակը: «Տղաները հերոսական կռիվ են տալիս աննկուն թշնամու դեմ: Մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրիցս է կախված մեր ապագան, մենք պետք է իրականություն դարձնենք այս հաղթանակը՝ մեր կամքի, ուժի շնորհիվ: Ով ունակ է զենք վերցնել, փրկել իր պատիվը, թող կատարի իր քայլը: Մենք պետք է թշնամուն խաղաղություն պարտադրենք»,- ընդգծեց Արկադին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում