Այս պատերազմում հաղթանակի գրավականներից մեկը ամուր թիկունքն է. Հովհաննիսյանի ուղերձը թիկունքում կռվողներին

ՌՌոզա Խաչատրյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ուղերձով դիմել է թիկունքում կռվողներիս՝ հիշեցնելով, որ մենք դիմակայում ենք չարին, ողջ աշխարհին սպառնացող չարին ու ահաբեկչությանը: Չունենք ծով, բայց ունենք մեր թիկունքն ամուր պահող հերոսական ժողովուրդ: Ի տարբերություն թշնամու՝ մենք 10 միլիոն բնակչություն չունենք երկրի ներսում, բայց 10 միլիոն ենք ամբողջ աշխարհում:

«Իմ կոչն ուղղված չէ պարզապես 10 միլիոն հայի, այլ 10 միլիոն պայքար մղողի, 10 միլիոն ոչինչ չխնայողի ու 10 միլիոն հաղթողի: Ուզում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն իրեն մեր չափ պայքարող զգա, ուզում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը մտնի իր խրամատն ու մղի իր պայքարը»,- նշեց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ հայրենիքին ուղղված օգնությունները նպատակային դարձնելու մեկ տարբերակ կա՝ օգնությունը կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:

«Այս պատերազմում հաղթանակի գրավականներից մեկն ամուր թիկունքն է, և ես վստահ եմ, որ դուք այն ամեն վայրկյան ավելի եք ամրացնելու: Մենք միասին հաղթելու ենք այս պատերազմում»,- նշել է Հովհաննիսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում